Posted in Մայրենի

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
    կեռնեխ-սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
    -Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
  3. Ինքդ վերնագրիր պատմությունը:
    Ապագա պարոն ծերունին
  4. Լրացրու բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվածք, գլուխկոնձի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  5. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ-չաղ, լաց լինել-հուզվել, մտածել-խորհել, ցանկանալ-ուզել:
  6. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր-ուրախ, հայտնվել-կորել, վաճառել-գնել, արագ-դանդաղ:
  7. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
    Ցանկություն-հանգստություն
    Կախարդական-հերոսական
    Չհասցնել-չխմել
    Կամացուկ-գիրուկ
  8. Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրիր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Լրացուցիչ առաջադրանք՝

Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:

Posted in Uncategorized

«Ես՝ ցանկությունների ծառի տակ»

Մի անգամ երբ գնացի այգի բոլոր երեխաները գոռում էին․
-Այսինչ հրաշք տեղ է մենք ամենօր ուզում ենք գանք,այստեղ կախարդական ծառեր կան։
Ո կանգնում է ծառի մոտ իր բոլոր երազանքները կատարվում են։Եվ ես խնդրեցի․
-Երկնքում թող խաղաղություն լինի․
-Բոլոր մարդիկ իրար հարգեն,սիրեն,ծույլերը դառնան աշխատասերներ։

Posted in Մայրենի

Վահագն Դավթյան

img_3875

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:
լույսի պես,խոնարհ ու հեզ,մեղմու հեզ։
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:
Ձմեռը շատ գեղեցիկ է,ձյան փաթիլները իջնում են խոնհար և հեզ։
Իսկ գարունը իմ համար ավելի գեղեցիկ է։Եվ գարնանը փաթիլները հալվում են, հոսում են վարարուն,
Թռչում են լեռներից և ժայռերից:
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Իմ մոտ առաջացնում է սպասումների տրամադրություն։Անհանբեր սպասում եմ գարնանը
4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:
Իջնում է,հալչում է,զուգում է,մաղում,հալչի,հոսի,թռչի,շառաչի,հառաչի,փրփրա։

Posted in Մայրենի

Դեկտեմբերի 9

Կատարիր առաջադրանքները՝

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Հանկարծ  հանդիպական  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թփավ և չոր մացառներն ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արկը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փաղչել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմբաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու պատառոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձակուկների համար:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Աջով տուր,ձախով առ
Լավություն արա,ջուրը քցի
Սարը սարին չի հանդիպի,մաարդ մարդուն կհանդիպի
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է միավոր

3.Ավարտիր նախադաությունները:

Գազանների արքան գազազած էր, որովհետև նրա վրա այծեր էր հարցակվել
Հայրը խորհուրդ տվեց աղջկան, որ զգուշ լինի
Գայլը ընդհուպ մոտեցել էր գյուղին, քանի որ այնտեղ ոչխարները շատ էր

4.Օգտվելով բառարանից՝ գրիր տրված բառերի հոմանիշները:

օրնիբուն-ամենօր
չարչարվել-տառապել
խոշոր-մեծ
լուռ-անխոս
համարձակ-խիզախ

5.Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ բառերը
 գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մանկիկ,մայր,զավակ,որդի
Ի՞նչ-մանկություն,գագաթ,առյուծ

Posted in Ռուսերեն

Пользуясь ресурсами интернета, найдите ответы на вопросы и представьте в блогах.

1.Откуда пошел обычай встречать Новый год в январе?

1699 года, когда на Руси числился 7208 год от «сотворения мира», Петр I издал Указ, который предписывал «считать Новый год не с 1 сентября, а с 1 января сего, 1700 года, и в знак того доброго начинания и нового столетнего века в весели друг друга поздравлять с Новым годом, а день после 31 декабря 7208 года от «сотворения мира» считать 1 января 1700 года от «Рождества Христова».

Утром 1 января 1700 года Петр I сам командовал праздничным шествием, которое завершилось громовым салютом из 200 пушек. А вечером в темном небе вспыхнули разноцветные огни. Так на Руси впервые встречали Новый год «по-европейски» – зимой. 

2.Почему именно eль мы украшаем к Новому году, а не какое-нибудь другое дерево?
Ну а уж вечнозеленая ель занимала особое место среди всех деревьев. Она была священным центром, “мировым древом”, символизирующим саму жизнь и новое возрождение из темноты и мрака. Именно на ней, самой большой в лесу, ежегодно, в конце декабря (когда начинался “солнечный” год) люди “развешивали разные подарки” для духов, чтобы сделать их добрее, чтобы получить богатый урожай. Вот и приносилась искупительная жертва, как бы воспроизводящая первую жертву сотворения мира.

3.Верите ли вы в то, что Новый год может действительно исполнить вашу мечту?
Я думаю что да.

Новогоднее признание

Ответьте на вопросы

1.Что бы вы хотели иметь в 2021 году, чего не хватало в 2020 году?
Я хочу чтобы на моей земле был мир.
2.Какая дата от 2019-2020 навсегда останется в вашей памяти и почему?
27 сентября-начало войны.
3. Каким было ваше самое больше достижение в этом году?
Я получил белый-жёлтый пояс по карате.
4. Какая была ваша самая большая неудача?
Я хотел отдыхать на море-не получилось.
5. Что бы вы хотели сделать больше?
Я бы хотел больше играть во дворе.
6.Что бы вы хотели делать меньше?
меньше играть по телефону.
7.Какое твое любимое телешоу?
Фокусы.
8. Ты ненавидишь кого-то, кого ты не ненавидел в это время в прошлом году?
Никого я не ненавижу.
9. Какая была лучшая книга, которую ты прочитал?
Чиполино
10. Что вы хотели в 2020 году и получили?
Новый дом

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

✨ Oscar Droege (1898-1983) - Hohe Tannen, Farb-Holzschnitt ::: High Fir Trees…:

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը,  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1.Բացատրիր անծանոթ բառերը
Զմրուխտ-Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար
Սաղարթ-Բույսի տերևների ամբողջությունը
2. Բացատրիր ընդգծված բառերը։
հանդերձ-հագուստ
սաղարթն-բույսի տերևների ամբողջությունը
հոխորտալ- խիզախել
Ալեհեր-ճերմակ մազերով
սարսռաց-մրսած
աղերսել-աղաչել
3․Բնութագրի՛ր եղևնուն։
Եղևնին գեղեցիկ էր,բարի սիրտ ուներ,բոլորին օգնում էր։

4․ Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
կմեռնեմ  ցրտից-ես հիմա ցրտից կմեռնեմ
Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց-մեր եղևնին նեղվեց և ձայնը կտրեց
ոսկեհեր  աշունը-ես ոսկեհեր  աշնանը լիքը նվերներ եմ ստանում

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:
Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց,Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը,Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Posted in Ռուսերեն

Слон

Маленькая девочка Надя больна. Она ничего не ест,  не играет. Однажды утром девочка просыпается и го-ворит очень тихо:
– Мама, а можно мне слона? Только не того, который  нарисован на картинке? Можно?
……..

К словам громко, весело, глупые (собаки), передние (ла“пы), старые  (друзья)найдём в тексте антонимы.
 громко-тихо
весело-грустно
глупые-умные
старые-новые

Вопросы. (ответы запишите в тетрадь)

Кто был болен?
Надя больна․
О чём однажды утром попросила девочка маму?
Мама, а можно мне слона?
Какую игрушку купил папа? Что сказала девочка?
Папа выходит из дома и через полчаса возвращается
с красивым игрушечным слоном.
Куда пошёл папа? Что делали животные в цирке?

Тогда папа идёт в цирк. Умные собаки прыгают,
танцуют и поют под музыку, складывают слова
из больших букв.


Кто пришёл к девочке? Как провели время девочка и слон՞

Папа подходит к хозяину слона и просит, чтобы он
привёл своего слона к больной девочке. Папа и хозяин
со слоном идут к больной Наде


Как вы думаете, почему девочка утром была здорова?

Девушка оправилась от радости.