Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք քերականությունից

1․Հայ ժողովուրդը ազատագրական պայքարի ելավ, և 8-9-րդ դարերը նշանավորվեցին արաբական տիրապետության դեմ մեկը մյուսի հետևից բռնկվող ապստամբություններով ու ահեղ մարտերով։ (մեկ, հետև, պայքար, տիրապետություն)

2․Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերունդ հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

3․Մովսես Խորենացին, օգտագործելով բազմաթիվ գրավոր աղբյուներ, ամբողջական ձևով շարադրեց հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Արշակունիների թագավորության անկումը:
(թագավորություն, ձև, օգտագործել, աղբյուր)

4․Դավիթ Անհաղթը, որն այդպես է կոչվել Աթենքի իմաստասիրական բանավեճներում մշտապես անպարտելի մնալու համար, բացի հույն տարբեր գործերի բազմաթիվ մեկնաբանություններից, գրել է «Սահմանք իմաստասիրության» նշանավոր աշխատությունը։
(բանավեճ, մեկնաբանություն, իմաստասեր, մնալ)

5․Բագրատունիները փորձում էին Հայաստանը միավորել մեկ միասնական պետության մեջ, սակայն տեղական իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ավելի զորեղ եղան, և երկիրը տրոհեցին մի քանի մանր թագավորությունների։
(ձգտում, միավորել, տրոհել, թագավորություն)

6․Շիրվանզադեի հայրը դերձակ էր, բայց գրողի մանկության տարիներին զբաղվում էր տորոն առևտրով և մեծ մասը բացակայում էր տնից ։
(տարի, մանկություն, տորոն, տուն)

7․Հովհաննես Թումանյանը ժողովրդի կողմից բարձր դասական պարզության ու խորության, ազգայինքերթության իմաստության շնորհիվ գնահատության է արժանացել իր տարերքի իմացության ու անսահման։
(գնահատություն, տարերք, քերթություն, ժողովուրդ)

8․Թիֆլիսում ապրելու տարիներին, հատկապես «Վերնատան» միջոցով Թումանյանն ինքն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը։
(կյանք, տարի, միջոց, ինքը)

9. Առանձնացնել ՎԱ հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Օր, քույր, ձմեռ, ամառ, Անի, րոպե, տարի, հույս, մահ, անգամ։
  2. Եղբայր, ժամ, գարուն, շաբաթ, բարօր, գիշեր, տարեցտարի, կեսօր, վաղը, գագաթ:
  3. Աշուն, այսօր, երեկ, օրեցօր, ուրբաթ, վայրկյան, ժամանակ, քաջություն, առաջ, ամիս:
  4. Կեսգիշեր, զօրուգիշեր, ցերեկ, երեկո, երբ, վաղուց, մեղրամիս, հետո, դար, առավոտ:

10․Առանձնացնել Ի հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Աղջիկ, ծաղիկ, ձի, քաղաք, գիտություն, կրակ, տարի, պահեստ, ամառ, ձնհալ:
  2. Առու, մայր, ձու, ամուսին, քարայր, լավություն, ընկեր, աշակերտ, գիշերել, ուսուցիչ։
  3. Արքա, լռություն, բարակել, ջուր, կատու, ժողովածու, աշխարհագրություն, Գրիգորենք,մանկավարժ, մարդ։
  4. Դասատու, ուռենի, Եղիշե, պատմություն, այսօր, մեղու, տիրակալ, տղա, Վարդանանք, երեկ:
  5. Բանվոր, աշխատել, տոնածառ, Մարո, մենություն, ձիթենի, թագավոր, մորաքույր, միմյանց, աշխարհ

6. Երեխա, երեկո, թագուհի, լուսաբաց, վաղը, ծովախորշ, մեծություն, սովորել, հալածել,

փոթորիկ:

7. Ծիրան, ծիրանենի, խոնջանք, ծաղրել, վիրակապ, հանգստություն, արփի, մերոնք, արքա,

մատանի։

8. Վերարկու, հոգնակի, ամառ, տանտիկին, տնտեսուհի, տանուտեր, հորեղբայր, նախամարդ, ՝ վաչկատուն, քացախաթթու:

11․Առանձնացնել ՈՒ հոլովման ենթարկվող 5 բառ:

1․Ամուսին, արարում, պատանի, ծունկ, գարուն, թագուհի, Սոչի, ոչ ոք, աշխատել, մարդ:

2․ Թոռ, քեռի, պապ, ոսկի, եղեգ, գարի, արկան, ձկնորս, ուսուցչուհի, բորենի:

  1. Ներքինի, էտոց, անկողին, ուսուցիչ, արարել, արարում, կսկիծ, սարեցի, ոստան, նռնենի:
  2. Օղ, տատ, ձիթենի, օազիս, ուխտատեղի, թանթրվենի, ձի, ընկերուհի, լեռ, բարդի:
  3. Դեղձենի, խճուղի, ուղղաթիռ, ղեկանիվ, նավաստի, տաղասաց, կաղին, ընտրանի, սոճի, տատի։
  4. Անարգել, փաթաթել, անվայել, կարթաթել, շանթարգել, շաղախել, վկայել, ավել, նավախել
Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝ աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել:

Աշխատում, աշխատել, աշխատելու, չի աշխատի

Կարդում, կարդալ կարդալու, չի կարդա

Մեռնում, մեռնել, մեռնելու, չի մեռնի

Հանգչում, հանգչել, հանգչելու, չի հանգչի

Վախենում, վախենալ, ցախենալու, չի վախենա

Զարմանում, զարմանալ, զարմանալու, չի զարմանա

Զարմացնում, զարմացնել, զարմացնելու, չի զարմացնի

Մոտեցնում, մոտեցնել, մոտեցնելու, չի մոտեցնի

Փախցնում, փախցնել, փախցնելու, չի փախցնի

Կտրում, կտրել, կտրելու, չի կտրի

Հուզվում, հուզվել, հուզվելու, չի հեւզվի

Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

Լալ

Լացի՜ր,

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա.
Ծաղիկ-ծաղկել
քար-քարկոծել
անուն-անվանել
քարոզ-քարոզել
ձև-ձևել

Բ.
Մեծ-մեծանալ
բարձր-բարձրանալ
կարմիր-կարմրել
տափակ-տափակել
սուր-սրել

Գ.
Ոչինչ-ոչինչանալ
բոլոր-բոլորել
նույն-նույնացնել
ամբողջ-ամբողջացնել

Դ.
Կրկին-կրկնել
արագ-արագացնել
դանդաղ-դանդաղացնել
հաճախ-հաճախել

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.
Նայել-վերանայել
կառուցել-ստորակառուցել
գրել-արտագրել
ճառել-հակաճառել
դառնալ-անդրադառնալ
հայտնել-
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառեցնել
զգալ-զգաց
զբաղվել-զբաղվեց
զնգալ-զգաց
դադարել-դադարեցնել
փայլել-վայլեց
նրբանալ-նրբանեցնել
ծաղկել-ծաղկեց

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա.
հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունտվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

ա.
ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվեց
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Posted in Հայոց լեզու

Հաոյց լեզու

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Ես լսելով, որ Տիգրանը սար բարձրանալուց հոգնել է տխրեցի։
Ես վատ բառեր լսելուց հետո հեռանում եմ այդ մարդկանցից։

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:


203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:


204. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:


205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

206. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև,մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

207. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

Ըստ Ս․Մարկոսյանի Հայոց լեզվի 7-րդ դասարանի դասագրքի

Posted in Հայոց լեզու

Դիմավոր և անդեմ բայեր11.03.2024թ.

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արևի շուրջ, թունելից դուրս եկող գնացք- գնացք, որը դուրս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է, մոռացված երգ — երք, որը մոռացված է, թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը ընկել էր թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր — վարագույր, որը արձակված ու կախված է, լուծված խնդիր — խնդիր, որը լուծված է, գիշերվա անձրևից խոնավացած օդ — օդ, որը գիշերվա անձրևից խոնավացել:

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ եմ ապրեմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

…ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա…նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
…միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:մ,կ

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայնամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլորոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում,

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, ոչ մի շշուկ չլսվեց: Ժրության վրա ոչմեկն այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

Ոչ ոք ինձ չսպասեց
Նրան այս առարկայից ոչինչ չի հետաքրքրում։
Նա ոչնչից հաճույք չստացավ։

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

Նրան ամեն ինչ (ոչ ինչ չէր) հետաքրքրում էր այս թեմայի վերաբերյալ։
Ամեն մեկը (ոչ մեկը չ) գնաց իր տուն։
Ամեն մի (ոչ մի) առարկա իր հետաքրքրությունը (չ)ունի։
Ամեն ոք (ոչ ինչ) կատարյալ (չ)է իր գործում։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:

Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:

Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:

Ով աշխատի, նա կուտի:

Որտեղ տանձ, պոչը հետն է:

Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:

Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,

Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է
սեռական

Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:

Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,
ուղղական

Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու
հայցական

Մեծությունը միշտ չարիք է դառնում,

Երբ բաժանվում է գութը նրանից:
ուղղական

Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,

Որքան խենթացած խելոքների մոտ:
ուղղական

Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:
ուղղական

Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի…
ուղղական

Բայց ով ինձնից անունս շորթի
ուղղական

Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,
ուղղական

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:

3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս: — առաջին դեմք

բ) Դու, դա, այդ։ — երկրորդ դեմք

գ) Նա, այն: — երրորդ դեմք

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզանից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ: Նա եկավ
Ո՞ւմ  պայուսակը: Քո պայուսակը
Մոտենալ ո՞ւմ ։ Մոտենալ ինձ
Հեռանալ ումի՞ց: Հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ: Հիանալ ինձնով

4. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Ընկերս վերցրել էր իմ տետրը։
Ես վերցրել էի քո տետրը, քանի որ իմը ընկերս էր վերցրել։
Դու վերցրել էիր նրա տետրը, քանի որ ես վերցրել էի քո տետրը, քանի որ իմը ընկերս էր վերցրել։
Նա վերցրել էր իր երկրորդ տետրը, քանի որ դու վերցրել էիր նրա առաջին տետրը, քանի որ ես վերցրել էի քո տետրը, քանի որ իմը ընկերս էր վերցրել

Մենք վաճառեցինք մեր բնակարանը։
Մենք մեկ ամիս մնացինք ձեր տանը, քանի որ մեր տունը մենք վաճառել էինք։

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական — ես, դու, նա, ինքը, մենք, դուք
Սեռական-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական- ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Հայցական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական- ինձնից, քեզնից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական- ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանցով
Ներգոյական- ինձանում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում: — նրանք

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին: — ուղղական

8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը (զինվորը) գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն (որսորդը) անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն (գիտնականին) իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա (ընկերը) իզուր ժամանակ չկորցնի, ինքը (հետախույզը) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`

Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա (ընկերը) վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը (տղան) գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա (աղջիկը) իրեն (տատին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր (ծերունու) մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա (տղայի) մանկությունն էր հիշում:

Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

Ինքը