Posted in Մայրենի 5- րդ դասարան, Իմ գրադարանը

Իմ կարդացած գրքի մասին

Ես այս արձակուրդներին կարդացել եմ Հարրի Փոթերը և փիլիսոփաըական քարը: Պատմվածքը մի տղայի մասին է ում անունը Հարրի Փոթեր է: Հարրի Փոթերը ապրում է խղճուկ մի կյանքով իր անտանելի մորաքրոջ ու նրա ամուսնու և նրանց ատելի որդու Դադլիի հետ, քնում է սանդուղքի տակի փոքրիկ խորդանոցում և իր կյանքի տասնմեկ տարիների ընթացքում ոչ մի անգամ ծննդյան տարեդարձ չի ունեցել: Սակայն ամեն ինչ փոխվում է, Հարրին փոստատար բվի միջոցով խորհրդավոր մի նամակ է ստանում: Նամակով նրան ուղարկում են մի հրաշալի վայր հոգվորթս կախարդանքի դպրոցը, որի գոյության մասին տղան երազել անգամ չէր կարող: Մնացածը կարդացեք գրքում:

Posted in Իմ գրադարանը

«Երկու արաբների պատմությունը»

Այս գրքի հեղինակն է Վիլյամ Սարոյան։ Նա նաև գրել է ուրիշ շատ գրքեր, առակներ, ահա հղումը։
Այս գրքի հերոսները երկու արաբներ են, մեկը խելացի, իսկ մյուսը՝ հիմար։ Առակը նրա մասին էր, որ մինչև գործը չես ավարտել, պետք չէ պարծենալ։
Այս առակը ինձ շատ դուր եկավ, որովհետև իր հիմար ախպերն էլ վերջում խելացի դարձավ։ Ահա այս գրքի հղում ,կարող եք մտնել և կարդալ։