Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

  1. Ի՞նչ է ֆինան
    Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
  2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը
    Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով: Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները:
  3. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով
    Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:
Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան
    Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:
  2. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
    Մակաբույծ համարվում են այն կենդանիները, որոնք ապրում են այլ կենդանու օրագնիզմում և սնվում է նրանց հաշվին։
Posted in Կենսաբանություն 7

Փետրվար ամսվա ամփոփում

  1. Քորդավորներից՝ նշտարիկի արտաքին և ներքին կառուցավծքը։

Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված:

  1. Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։

Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական ածխաջուր:

  1. Կլոր որդերից՝ ասկարիդի կառուցվածքը և բազմացումը։

  1. Էխինակոկի բազմացումը և ի՞նչ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին
  2. Օղակաձև որդերից՝ անձրևորդի կառուցվածքը և բազմացումը։
  3. Անձրևորդերը և կալիֆոռնիական որդերը ի՞նչ դեր ունեն գյուղատնտեսության մեջ։
  4. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքը։
Posted in Կենսաբանություն 7

Տափակ և կլոր որդեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

    Տափակ որդերի մարմինը տափակա-
    ցած է մեջքափորային ուղղությամբ: Ունեն երկկողմ համաչափություն և իրենց
    տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն:
  2. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

    Կլոր որդերի կառուցվածքը: Կլոր որդերի մարմինը երկարացած է ու
    զուրկ հատվածավորությունից: Ի տարբերություն տափակ որդերի՝ այն լայնակի կտրվածքում կլոր է:
  3. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

    Կլոր որդերից շատերը մակաբույծ են։ Բնակվում են կենդանիերի և բույսերի ներքին օրգաններում ու սնվում են նրանց հաշվին։
  4. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

    Այն վնաս է հասցնում մարդու առողջությանը բնակվելով նրա աղիներում։
Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ներկայացնել ջրիմուռների կառուցվածքը և տարածվածությունը

Ջրիմուռների կառուցվածքը ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից:
Ջրիմուռները տարածված էն հիմնականում մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:

Ջրիմուռների բազմացում

Ներկայացնել սպորավոր բույսերի կառուցվածքը և տարածվածությունը

Սպարավոր բույսերի բազմացում

Ներկայացնել ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Ինքնափոշոտում, խաչաձև փոշոտում

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

  1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները
    Ծաղկավոր բույսերի վեգետատիվ օրգաններն են սերմը, ծաղիկը, պտուղը:
  2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։
    Պարզ և բարդ
    ամբողջաեզր և սղոցաեզր
    ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ 
  3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։
    Փնջաձև և առանցքային:
  4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
    Միաշաքիլավոր բույսերը ունեն միայն մեկ շաքիլ: Օրինակ` շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը: Երկշաքիլավոր բույսերը ունեն երկու շաքիլ: Օրինակ` լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

  1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն ջրիմուռները։
  2. Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։
  3. Ինչու՞ են ամենախորը տեղերում բնակվում կարմիր ջրիմուռները։
  4. Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ ջրիմուռներից։
Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

  1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը 
    Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից, ոտիկից, պտղամարմնից և գլխարկից
  2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը
    Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ: 
  3. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի 
Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն 01/10/2023

1.Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
Սնկերը զարգանում են դուրսը մնացած սննդի վրա։
2.Ի՞նչ գույն ունեն բորբոսները:
Մուկոր՝ սպիտակ
Պենիցիլ՝ մոխրակապույտ
3.Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար: 
Բորբոսի աճի համար անհրաժեշտ է խոնավություն

Posted in Կենսաբանություն 7

Սեպտեմբերի 25-30

  1. Ինչպե՞ս է մարդն օգտագործում կաթնաթթվային բակտերիաները
    Կաթնաթթվային բակտերիաները կաթը թթվեցնում են, որի արդյունքում ստացվում են մի շարք կաթնամթերքներ՝ մածուն, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, յոգուրտ:
  2. Ինչո՞ւ առանց բակտերիաների գործունեության կյանքն անհնար կլինի երկրի վրա։
    Որովհետև բակտերիաները ինչպես վնասում են, այնպես էլ օգնում են մարդուն և երկրագնդին:
  3. Գինեգործության մեջ ի՞նչ դեր ունեն օգտակր  բակտերիաները
    Գինեթթվային և քացախաթթվային բակտերիաների օգնությամբ ստացվում են քացախը և գինին:
  4. Բակտերիաների կողմից հարուցված ի՞նչ հիվանդություններ գիտես։

Թոքերի բորբոքումը, թոքախտը, ժանտախտը և այլն։