Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Այց ԵՊՀ

Մենք մաթեմատիկայի ջոկատով գնացինք Երևանի Պետական Համալսարան։ Մենք այնտեղ հանդիպեցինք մաթեմատիկայի բաժնի դեկանի հետ։ Մեզ դեկանը պատմեց մաթեմատիկայի բաժնի ստեղծման մասին։ Հետո մենք նրան շատ հսրցեր տվեցինք։ Ուսումնասիրեցինք բաժինը, դասարանները և այլն։ Հետո գնացինք համալսարանի պատմության թանգարան, իմացանք երբ է կառուցվել համալսարանը, ինչ հայտնի մաթեմատիկոսներ են համալսարանում աշխատել։ Ինձ համար ամենահետաքրքիրը այն էր, որ տեսա ուսանողներից մեկի գտած կոշիկը, որը պարզվում է 5000 տարեկան է և կաշվից է և ընդհանրապես վնասված չէ։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Փողի թանգարան

Մենք այսօր գնացինք փողի թանգարան։ Մեզ այնտեղ պատմում էին, որ երբ հին ժամանակներում փող չկար փոխանակություներ էին անում։ Օրինակ՝ այն ժամանակ նաև աշխատավարձը աղն էր։ Նաև երբ, որ մարդիկ խոզ կամ ուրիշ կենդանիներ ունեին, իրենք մտածում էին, որ շատ հարուստ են։ Մեզ այնտեղ սովորեցրին ինչպես կարելի է իմանալ փողը պատճենած է, թե ոչ։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Երևանի պետական համալսարան

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Հունվարի 16.
Ընդհանուր պարապմունք (Կարդալ, ծանոթանալ նախորդ շաբաթվա ամփոփ-հաշվետվությունը)
1.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
2.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)

1.Միքայելը թիվը բաժանում է 5-ի և 9-ի, այնուհետև ստացված մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա կարող է ստանալ։
1) 25   2) 27   3) 30   4) 32

2․ Ուղղաթիռը 1 վայրկյանում անցնում է 45 մ։ Ինչքա՞ն ժամանակում այդ ուղղաթիռը կանցնի 270 կմ։ 

1) 1 ժամ 40 րոպե
2) 1 ժամ 20 րոպե
3) 1 ժամ 30 րոպե
4) այլ պատասխան

 3.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 25-րդ աշխատանքային օրը։
1) երկուշաբթի
2) երեքշաբթի
3) չորեքշաբթի
4) հինգշաբթի 

4.Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Ուղղի վրա առաջացած այն հատվածների քանակը, որոնց ծայրակետերը նշված կետերն են, 30-ից շատ են, 40-ից՝ քիչ։ Քանի՞ կետ է նշված ուղղի վրա։ 

1) 7
2) 8
3) 9

 4) 10

5.Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 32 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 115 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
1) 17
2) 18
3) 19
4) 20

6.Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը 6-ից շատ է: Ամենաքիչը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
1) 37
2) 38
3) 39
4) 40

7.Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քանորդը 7 անգամ փոքր է բաժանարարից: Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին:
1) 7
2) 49
3) այլ պատասխան
4) 1

8. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի ∗-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի:
1) 15
2) 12
3) 27
4) 14 

9.Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի:
1) 24
2) 21
3) 12
4) 6

10. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:
1) 3
2) 6
3) 5
4) 12

11. 203 թիվը ներկայացրել են մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը:
1) 169
2) 167
3) 203
4) 202

12. Հայտնի է, որ Արամի և Արմենի տարիքների գումարին, եթե ավելացնենք նրանց տարիքների արտադրյալը, կստանանք 34: Որքա՞ն է նրանցից ավագի տարիքը:
1) 8
2) 7
3) այլ պատասխան
4) 6 

13. Նկարում պատկերված 3×3 չափսերի քառակուսու 9 վանդակներում 1; 3; 5; 12; 14; 16; 23; 25; 27 թվերը դասավորված են այնպես, որ բոլոր տողերում, սյունյակներում և անկյունագծերում գտնվող երեքական թվերի գումարները լինեն հավասար: Գտնել այդ գումարի արժեքը:


1) 40
2) 41
3) 42
4) 43

14. 1000-ը ներկայացրել են միմյանց հաջորդող 16 բնական թվերի գումարի տեսքով: Գտնել այդ գումարելիներից փոքրագույնի արժեքը:
1) 55
2) 54
3) 53
4) 52


3.Նախագիծ (Մի խումբ սովորողների հետ այցելություն Արևմտյան դպրոց -պարտեզ, մնացած սովորողները փնտրում են սեղանի մաթեմատիկական խաղեր և հրապարակում իրենց բլոգում, անհրաժեշտության դեպքում կարող են կատարել թարգմանություն)
Օրինակ՝ կարող եք փնտրել տեղեկություն մաթեմատիկական խաղի ՆԻՄ-ի մասին, ինչպես խաղալ, խաղի ինչ կանոն ունի և այլն։

Nim-ը խաղ է, որտեղ երկու խաղացող հերթով վերցնում են իրեր, որոնք բաժանված են մի քանի կույտերի: Մեկ քայլով մեկ կույտից կարելի է վերցնել ցանկացած քանակի իրեր (զրոյից մեծ): Խաղացողը, ով վերցնում է վերջին կետը, հաղթում է: Խաղի դասական տարբերակում կույտերի թիվը երեքն է։
4. Ռուսերեն
5. Կավ
6. Ամփոփում։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Հունվարի 12.

1. 2.Մասնակցություն Բնագիտատեխնիկական ստուգատեսին․
Սեղանի խաղ մեր ձեռքերով․
Անհրաժեշտ պարագաներ․
Տուփ, մկրատ, մատիտ կամ գրիչ, հյութի գունավոր ձողիկներ, փոքր գնդակ։
Ընթացքը։
Տուփի մեջ գծել լաբիրինթոս, գծած ճանապարհի վրա սոսնձել ձողիկները։
Խաղի կանոնը։
Ով կարողանում է նշված ճանապարյով մինչև վերջ անցնել, հաղթում է։
3. Պար
4. Կավագործություն
5. Նախագիծ
6. Ամփոփում։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Հովհաննես Ադամյան

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ (Սանկտ Պետերբուգ) մինչև 1932 թվականը։ Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտափորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստացել է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։ 1918 թվականին նա ստեղծեց Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ անշարժ պատկերներ, ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն գործող համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում ընկերների բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։ Հովհաննես Ադամյանը հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում ավելի քան 20 գյուտերի հեղինակն է։

Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Ձմեռային Ճամբար — 2023

1. Ճամբարային գործունեության նկարագիրը, ուղղությունները, ծանոթացում, դիջիթեքի հետ կապված հարցերի քննարկում։
2. Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում, լուծում։
3.Սեղանի մաթեմատիկական խաղեր1. (խաղը ձևափոխել, դարձնել հեղինակային)
Սեղանի մաթեմատիկական խաղեր 2.
4. Բնագիտատեխնիկակն ստուգաեսին ընդառաջ, մեր անելիքները։
Ընդմիջում։
5. Օրվա ամփոփում սովորողների բլոգներում։