Posted in Բնագիտություն

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:
Հարթավայրը տափակ տեղե։
2. Ի՞նչ է բլուրը:
Բլուրը հարթավայր տեղ է։
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի` համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է: 
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
Երկուսնել ունեն ստորոտ, լանջ, գագաթ։
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:

6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Posted in Բնագիտություն

Մայրցամաքներ. ամփոփիչ թեստային աշխատանք

Որն է աշխարհի ամենաերկար գետը և որ մայրցամաքում է գտնվում:
Ամենա երկար գետը Նեղոսն է և գտնվում է Աֆրիկայում։
Որն է ամենատաք մայրցամաքը և ինչ օվկիանոսներ են շրջապատում:
Ամենա տաք մայրացամաքը Աֆրիկան է և շրջապատված է ։
Որն է ցուրտ մայրցամաքը և ինչ օվկիանոսներ են շրջապատում:
Ամենացուրտ մայրցամաքը անտարկծիդան է։

Որն է ամենափոքր մայրցամաքը և ինչ օվկիանոսներ են շրջապատում:
Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։
Որ մայրցամաքն է ամենաուշը հայտնաբերվել:

Մեծից փոքր թվարկել մայրցամաքները և օվկիանոսները:
Որն է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը և որ մայրցամաքում է գտնվում:
Որ մայրցամաքի, որ աշխարհամասում է գտնվում մեր ծննդավայրը:
Որն է ամենաբարձր ջրվեժը և որ մայրացամաքում է գտնվում:
Որն է ամենամեծ կղզին և որ մայրցամաքին է այն պատկանում:

Posted in Բնագիտություն

Ավստրալիա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիա միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավն է։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան,Նոր Զելանդիան,Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Posted in Բնագիտություն

Եվրասիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. —Եվրոպա—— և ——Ասիա—:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` —սիրամարգը———-, և հնդկական փիղը———:

Այս մայրցամաքում կա —84—- պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` —Վատիկանը———-, և ամենամեծ պետությունը` ——Ռուսաստան————-:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` —Ջոմոլունգման———, և ամենախոր լիճը` —Բայկալը———: