Posted in Մայրենի 5- րդ դասարան, Բնագիտություն 5-րդ դասարան

Ուսումնական ճամփորդություն

Մենք այսօր գնացինք ճամփորդության դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին Չարենցի մասին, տեսանք իր տունը, որտեղ ապրել էր, իր գրասենյակը, հյուրասենյակը և իր կնոջ և երեխաների սենյակը: Եղիշե Չարենց տուն-թանգարանից հետո քայլելով գնացինք դեպի մանկական երկաթուղի, այնտեղ մենք նախաճաշեցինք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կուտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ մուսոններլեռնահովտային քամիներ, պասատներ, բրիզներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են անձրև և ձյուն:
Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:
    Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
    Իմ բնակավայրի կլիման ձևավորող գլխավոր գործոնը աշխարագրական լայնությունն է:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
    Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Իմ բնակավայրը պատկանում է կլիմայի՝ ցամաքային լեռնային տիպին:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
    Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, իսկ միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:
Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

Երկրաշարժ

Երկրաշարժից առաջ

Երկրաշարժից առաջ պետք է նախապես ունենաս քո անվտանգության պայսակը։ Այնտեղ պատք է լինի, տաք հագուստ, ջուր, նախաճաշ, ռադիո սարք, որպիսի հետևել նորություններին։

Երկրաշարժի ժամանակ

Երկրաշարջի ժամանակ։ Եթե դու ապրում ես առաջին կամ երկրորդ հարկում ամպայման դուրս արիր և գնա բաց տարածություն։ Եթե բնակվում ես երրորդ կամ ավելի բարձր հարկերում, ուրեմն գլխիտ պահ պայսակ, կամ աթոռ, որ պիսի պաշտպանվես քարե բեկոններից։

Երկրաշարջից հետո

Երկրաշարջից հետո։ Եթե մնացել ես շենքերի տակ և հնարավորություն ունես դուրս գալու, ուրեմն ամպայման քարե բեկոնները բարձրացնելուց ամպայման տակը մի երկաթի կտոր դիր, որ պիսի չնգնի։

Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

Երկրակեղևի կառուցվածքը

gb0411
geomorfologi06

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ` մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ` բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:

Առաջադրանքներ՝

  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:
    մայրցամաքային և օվկիանոսային
  2. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:
    Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք
  3. Ինչպիսի շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:
    հորիզոնական, ուղաձիք
  4. Որ շերտն է բացակայում օվկիանոսյին մայրցամաքում:
    Գրանիտային
  5. Ինչ է ծալքավորումը:
    գեոսինտիմալ
  6. Ինչ է խզվածքը:
    Խզվածքը նշանակում է ճաք
Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնական տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:
  2. Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:
  3. Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:
  4. Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:
  5. Ինչի՞ արդյունքն է նստվածքային ապարների, տորֆի, ածխի, նավ­թի ե գազի, ինչպես նաե’ հողի առաջացումը:
  6. Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:
  7. Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:
  8. Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:
  9. Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ջրի շատ մեծ հոսքեր են անցնում բույսերով: 1 տոննա բուսական զանգ­ված առաջացնելու համար բույսերը պետք է կլանեն առնվազն 100 տոննա ջուր: Բույսերը կարող են կլանել երկրագնդի ջրոլորտի ամբողջ քանակը 10 մլն տարվա ընթացքում:

Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

9bc64907d6f2

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:

Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:

Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
    Դիտում, փորձ, չափում
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
    Դիտումով կարողեն դիտել մարդու բճճիչներ։
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
    Փորձ տարբերվում է դիտումից, որովհետև փորձով բաներ ես փորձում իսկ դիտումով ինչվոր բաներ ես դիտում։
  4. Նկարագրեք որևէ փորձ։
    Օրինակ՝
  5. Թվարկեք երկարության ժամանակի, զանգվածի չափման միավորները: