Posted in Մայրենի 5- րդ դասարան

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ ամենասիրելի վայրը կրթահամալիրի գրադարանն է:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ամենալավ ընկերը Տիգրան Բարսեղյանն է։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այս տարվա իմ ամենա սիրելի նախագիծը հանրային աուդիտն է, որովհետև ես սիրում եմ բլոգավարություն։ Ահա հղումը։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ես կարդացել եմ, Հարրի Փոթերր առաջին և երկրորդ մասերը, հայկական կոմիքս Վիշապ և Չարլին և շոկոլադի ֆաբրիկան։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ ամենասիրելի այս տարվա բանաստեղծությունը «Ինչ որ լավ է» բանաստեղծությունը։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ այս տարվա ամենասիրելի առարկան մաթեմատիկան է, որովհետև ես սովորել եմ հետաքրքիր թեմաներ։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ես ավելի լավ տիրապետում եմ Ռուսերեն լեզվին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Իմ հաջող նյութերից մեկը «Իմ ստեղծած երկիրը» նախագիծն է։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Այս տարի ես մասնակցել եմ երկու ճամփորդության, Եղիշե Չարենցի տուն թանգարան և Շենգավիթ թանգարան։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ամենասիրած օրը շաբաթ օրն է։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Իմ ամենաչսիրած օրը երեքշաբթի օրն է։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ ամենահետաքիր նյութը «Իմ ստեղծած երկիրը», որովհետև ես սիրում եմ գրել պատումներ իմ հորինած տարբերակով։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ես 6-րդ դասարանում ավելի շատ կճամփորդեմ։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ես Միջին դպրոց գնալուց կհիշեմ իմ բոլոր դասատուներին։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Իմ կարծիքով Միջին դպրոցում շատ աղմուկ է լինելու, քանի որ այնտեղ գալիս են բոլոր հինգերորդ դասարանցիները։

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Իմ կարծիքով Միջին դպրոցում կա մարմարյա սրահ, իսկ Արևելյան դպրոցում չկա։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ես ուրախ չեմ, որ տեղափոխվում եմ Միջին դպրոց, քանի որ ես չեմ սիրում աղմուկ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:՛

Ես գալիս եմ դպրոց որպեսզի սովորեմ։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ես կավելացնեի՝ Դու կուզենաս մնաս Արևելյան դպրուցում թե ոչ։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Իմ բլոգը

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ

Բարև ձեզ, ես Տիգրան Խաչատրյանն եմ: Իմ բլոգը ծնվել է չորս տարի առաջ: Իմ բլոգում կան բազամաթիվ հետաքրքիր նյութեր: Ամեն օր իմ բլոգը թարմացվում է և ավելի գրավիչ է դառնում:

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

Իմ առաջին նյութը հրապարակվել է ապրիլի 29, 2019 թվականին: Ահա հղումը: Այնտեղ ես դրել էի փորձնական նկար և wordpress կայքը ողջունել էր ինձ:

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:

Իմ ամենաքիչ օգտագործվող բաժինը լրացուցիչ կրթություն բաժինն է, որովհետև ես քիչ եմ հաճախում այլ խմբակներ:

Իմ բլոգըում չկա արխիվ և ինքնակրթություն բաժինները:

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:

Ես մասնակցել եմ հանրային աուդիտին և ներկայցրել եմ իմ ընկերոջ բլոգը ահա հղումը և այնտեղ ես ներկայացնում եմիր բլոգը:

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Մայրիկս շատ հավանում է իմ բլոգը, որովհետև իմ բլոգում հաճախակի նոր նյութեր եմ հրապարակում: Ես ել եմ շատ սիրում իմ բլոգը:

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Կախարդական թմբուկը

Ինձ ամենից շատ դուր եկավ երկրորդ ավարտը, քանի որ զինվորը բարի գործ է կատարում և թռչունին ազատում է որսորդի ձեռքից:

Չորրորդ ավարտ

Զիվորը շարունակում է իր ճանապարհը: Ճանապարհին նա տեսնում է մի առյուծի, որն հարձակվել էր փոքր նապաստակի վրա: Զիվորը հանում է իր թմբուկը և սկսում է նվագել: Առյուծը սկսում է պարել նապաստակի հետ, նրանք այնքան են պարում, որ ընկերանում են և առյուծը նապաստակին խոսք է տալիս, որ էլ երբեք նապաստակ չի ուտի: Զինվորը ուրախանում է և դադարում է նվագելը:

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Ուսումնական բլոգներ

  1. Գրիր, թե ում բլոգն ես ուսումնասիրել՝ անուն- ազգանունը, դասարանը, տեղադրիր նաև բլոգի հղումը:

Ես ուսումնասիրել եմ Տիգրան Բարսեղյանի բլոգը, նա իմ ընկերն է, նա 5-1 դասարանից է։ Ահա նրա բլոգի հղումը։

2․Առանձնացրու փետրվար-մայիսի ընթացքում հրապարակած ամենահետաքրքիր նյութը, գրիր, թե ինչով է դա հետաքրքիր և նշիր նյութի հրապարակման ամսաթիվը:

Ես առանձնացրել եմ Տիգրանի ինքնակենսագրություն նյութը, որովհետև ինձ հետաքիր էր նրա կյանքը, ես կարդացի նրա մայրիկի և հայրիկի մասին։ Նա այդ նյութը հրապարակել է փետրվարի 3-ին 2022 թվին։

3․Հաշվիր, թե փետրվարից մինչև հիմա այդ սովորողը քանի նյութ է հրապարակել։

Տիգրանը ավելի շատ նյութ ունի մարտ ամսին։

Նայիր Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, արդյոք բլոգը համապատասխանում է այդ պահանջներին։

Բոլորը ունի։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Մայրենի 04․05․2022

Գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։
աղջիկ, աղբ, մարդ, որդի, խեղճ, աղքատ, զարդարված, ճրագ, համբուրել,

Այդ բառերով կազմիր բառակապակցություններ։
Սիրուն աղջիկ, տոպրակով աղբ, բարի մարդ, խելացի որդի, խեղճ կենդանի, զարդարված սեղան, աղքատ ընտանիք, լույսի ճրագ, ջերմ համբուրել

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր։
Բաժանիր մասերի և մաս առ մաս պատմիր։
Քեզ դուր եկած հատվածը վերնագրիր
Նկարիր Բոշային։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Բլոգավարություն

Մենք այսօր գնացինք 2-1 դասարան և այնտեղ սովորողների համար բացեցինք բլոգներ։ Մենք գնացինք ես, Տիգրանը, Մարիան, Արսինեն, Միշելը, Մարիաննան և բացեցինք, այնտեղ նշեցինք իրենց անուն ազքանունը, գաղտնաբառը։ Ահա նախագիծը թե հաջորդ անգամ ինչ ենք անելու։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Մայրենի 03․05․2022

Բոշային ինչքան սիրունացնում են, այդքան սևանում է։ Հետո որդին գնում է գետի մոտ և այնտեղ տեսնում է ձկնորսներին և ասում է նրանց, որ ուռկանները գցեն գետը, ինչ դուրս գա իրենն է։ Ձկնորսները նրան լսեցին և գետից հանեցին մի գեղեցիկ, փայլուն ձուկ և տվեցին նրան։ Հետո թագավորի որդին այդ հրաշալի ձուկը բերեց պալատ և միանգամից տեսավ բոշան և հասկացավ, որ այդ ձուկը Եղեգնուհին է և ուզեց նրան ուտի, որ կասկածներ չառաջանա։ Բոշան ասում է այս ձուկն է ինձնից խլել իմ գեղեցկությունը և եթե այս ձուկը ուտեմ ապա նորից կգեղեցկանամ։ Բոշան այդ ձուկը ուտում է և օրեր են անցնում բայ նորից չի գեղեկանում։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Մայրենի 01․05․2022

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:
    ուռկան-թակարդ
    սաթ-շատ փայլուն
    խորշել-գարշել
    ընծա-որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո
    ննջել-քնել
  2. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:
    բախտը փորձել-ուժերը փորձել
  3. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:
  4. Վերնագրիր հատվածը:

Անհավատալի ձուկը

Posted in Մայրենի 5- րդ դասարան, Բնագիտություն 5-րդ դասարան

Ուսումնական ճամփորդություն

Մենք այսօր գնացինք ճամփորդության դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին Չարենցի մասին, տեսանք իր տունը, որտեղ ապրել էր, իր գրասենյակը, հյուրասենյակը և իր կնոջ և երեխաների սենյակը: Եղիշե Չարենց տուն-թանգարանից հետո քայլելով գնացինք դեպի մանկական երկաթուղի, այնտեղ մենք նախաճաշեցինք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց: