Posted in Բնագիտություն 6

Բակտերիաների դերը բնության մեջ

Հարցեր՝

1.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

2.Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

3.Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

4.Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

5.Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

6.Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

7.Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ :

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Posted in Բնագիտություն 6

Անսեռ և սեռական բազմացում

Հարցեր՝

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:
Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:


5. Ի՞նչ է սպորը:
Սպորը անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություններ։ Ծառայում են բազմացման և արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ և բարձրակարգ բույսերի բազմացման օրգաններում, ինչպես նաե բակտերիաներից և նախակենդանիներից։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։ 

6. Ի՞նչ է փոշոտումը:
Երկու տիպի փոշոտում կա՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշանոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։ Սակայն երկսեռությունը դեռևս բոլորովին էլ չի կանխորոշում ինքնափոշոտումը։

Posted in Բնագիտություն 6

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:
Բույսերը արտազատում են կեղեվի միջոցով։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:
մալպիգյան անոթները
3. Ո՞րն է կոչվում արգասիք:
Նյութափոխության ժամանակ առաջացած ոչ պիտանի նյութերը։
4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:
Բույսեր-Կերղև և տերև
կենդանի-Կան կենդաներ որոնք ունեն արտզատության օրգաններ և կան որ ամբողջ մարմնով են արտազատում։

Posted in Բնագիտություն 6

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:
Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:
Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Posted in Բնագիտություն 6

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։ 
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Posted in Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:

Posted in Բնագիտություն 6

Բույսերի ուսումնասիրում, խնամք

Բույսերը ներառում են իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Նաև բույսեր են կոչվում ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։

Posted in Բնագիտություն 6

Բջջի քիմիական բաղադրությունը

1. Ի՞նչ է բջիջը:
 Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
2. Պատմիր բջջի բաղադրության մասին :
Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:

Posted in Բնագիտություն 6

Ամփոփում

1.Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:
Բնական — արև, աստղ, լուսատիտիկներ
Արհեստական — լամպ, մոմ
2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:
Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն
3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:
16 հց-ից 20000 հց ձայնը, մարդուն լսելի է։
4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:
Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։
5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:

25-30 սմ

Posted in Բնագիտություն 6

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Հարցեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ականջի միջին օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։

  1. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Երկարատև աղմուկը բացասաբար է ազդում լսողության օրգանի վրա

  1. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ: