Posted in Ֆիզիկա 7

Ճնշման ուժ և ճնշում

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

p=F/S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Այդ միավորը ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի, կոչվում է Պասկալ։1Պա=1Ն/մ2

Posted in Ֆիզիկա 7

Լաբարատոր աշխատանք

Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը՝

Փորձով ստուգել թե ուժերի և նրանց բազուկները ինչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքրեը և նյութերը՝

Լաբարատոր լծակ,ամրակալան,բեռների հավաքածու ,չափաքանոն,ուժաչափ:

Աշխատանքի ընթացքը

Լծակի կանոն՝

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադրձ համեմատական են այդ ուժերի բազուկներին

Այս կանոնը
F1/F2=l2/l1

Posted in Ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմները այն սարքերն են, որոնք կարող են մեծացնել մարդկային ուժը: Օրինակ՝ լծակ, ճախրակ, թեք հարթություն, որլորան, պտուտակ:

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։

Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Եթե փորակի միջով գցված պարանը ձգված է և չի սահում ճախարակի վրայով, ապա ճախարակի վրա ազդում են միայն պարանի ձգման P և F ուժերը, որտեղ P-ն բեռի կշիռն է, F-ը` պարանին կիրառված ուժը: Այդ ուժերի կիրառման կետեր կարելի է համարել ճախարակի շրջագծի A և B կետերը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ Այն ունենք 6 անգամ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք:

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
Aօգ<Aլր

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

ՕԳԳ-ն չի կարող հավասար լինել, կամ ավելի մեծ լինել 100%-ց քանի որ, այն ինչպես և լրիվ աշխատանքի մի մասն է, և չի կարող գերազանցել այն կամ հենց 100%-ը լինել՞

Posted in Ֆիզիկա 7

Ուժեր

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքի 36-էջի 275-285 խնդիրները

275․
P=1Ն

276․

m1 = 6կգ
m2 = 40կգ
m3 = 400կգ
m4 = 2000կգ
m5 = 4000կգ
g = 9.8Ն/կգ

F1-5 — ?

F = mg
F1 = m1g = 6կգ * 9,8Ն/կգ = 58,8Ն
F2 = m2g = 40կգ * 9,8Ն/կգ = 392Ն
F3 = m3g = 400կգ * 9,8Ն/կգ = 3920Ն
F4 = m4g = 2000կգ * 9,8Ն/կգ = 19600Ն
F5 = m5g = 4000կգ * 9,8Ն/կգ = 39200Ն

277

V=18,75լ=18750սմ3
ρ=0,8գ/սմ3
g = 9.8Ն/կգ

P — ?

P=mg
m=ρV=0,8գ/սմ3*18750սմ3=15000գ=15կգ
P=15կգ*0,8Ն/կգ=147Ն

278

V=25լ=25000սմ3
ρ=0,71գ/սմ3
g = 9.8Ն/կգ

P — ?

P=mg
m=ρV=0,71գ/սմ3*25000սմ3=17750գ=17,75կգ
P=17,75*9,8=173,95Ն

279

m = 20կգ
g = 9.8Ն/կգ

P — ?

P=mg=20կգ*9.8Ն/կգ=196Ն

280

m1 = 1կգ
V2 = 5լ = 5000սմ3
ρ = 0,8գ/սմ3
g = 9.8Ն/կգ

P — ?

P = mg
m = m1+m2
m2 = ρV2 = 0,8գ/սմ3 * 5000սմ3 = 4000գ = 4կգ
m = 1կգ+4կգ = 5կգ
P = 5կգ * 9.8Ն/կգ = 49Ն

281

l = 50սմ
h = 15սմ
w = 15սմ
ρ = 0,8գ/սմ3
g = 9.8Ն/կգ

P — ?

P = mg
m = ρV
V = 50սմ * 15սմ * 15սմ = 11250սմ3
m = 0,8գ/սմ3 * 11250սմ3 = 9000գ = 9կգ
P = 9կգ * 9.8Ն/կգ = 88,2Ն

282

V = 10սմ*8սմ*5սմ = 400սմ3
ρ = 8,5գ/սմ3
g = 9.8Ն/կգ

F — ?

F = mg
m = ρV = 8,5գ/սմ3 * 400սմ3 = 3400գ = 3,4կգ
F = 3,4կգ * 9.8Ն/կգ = 33.32Ն

283

F = 49Ն
g = 98Ն/կգ

m — ?

m = F/g = 49Ն / 9,8Ն/կգ = 5կգ

284

F = 392Ն
g = 98Ն/կգ

m — ?

m = F/g = 392Ն / 9,8Ն/կգ = 40կգ

285

p = 980Ն
g = 98Ն/կգ

m — ?

m = P/g = 980Ն / 9,8Ն/կգ = 100կգ

Posted in Ֆիզիկա 7

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ` Սեղանին դրված գիրքը շարժվելու ժամանակ շփում է ունենում սեղանի և քո ձեռքի հետ։

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝ Երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

Posted in Ֆիզիկա 7

Մարմնի կշիռ

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Posted in Ֆիզիկա 7

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

Posted in Ֆիզիկա 7

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

1․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմնի փոխազդեթության քանակական չափը:

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

Այն ուժը, որը 1վ-ի ընթացքում փոխում է 1կգ զանգվածով մարմնի արագությունը 1մ/վ -ով այտ ուժի կիրառման ուղությամբ: Այսպիսով, 1Ն=1կգ.մ/վ2:

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը մարմնի արագացման արտաքին պատճառնե:

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Ուժ-վեկտրա

Մեխանիկական աշխատանք-սկալյար

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը: