Posted in Բնագիտություն 6

 Ձայնի աղբյուրներ

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Մարմիները երբ, որ տատանվում են առաջանում է ձայն։ Օրինակ՝
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Որսորդդները հաճախ իրենց ականջները հպում են հողին, որպեսզի լսեն մոտակայքում կա կենդանի կամ մարդ
4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Posted in Մայրենի 6

Մայրենի, 6-րդ դասարան, 27.02.2023

Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, իսկ մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Եվ որդին հարցնում է նրան․

— Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։

Մայրը պատասխանում է.

— Որդի՛, մեր կաթը քիչ է, անում եմ, որ կաթը շատանա, ձմեռը մեզ թացան լինի։

Հերթական մի օր, երբ որդին այծերին արոտ է տանում, երկնքում ծնվում է փոքր ամպ, անձրև է գալիս, հեղեղ անում և այծերին սրբում, լցնում գետը։ Որդին տուն է գալիս արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։ Մայրը զարմացած հարցնում է․

— Որդի՛ս, ո՞ւր են այծերը, ինչու՞ այսօր արևով եկար։

Որդին ասում է.

— Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։

Պարզ բառեր — շերեջ,կաթ, ջուր այծ, գետ, որդի, ձմեռ, ձեռք, այրի, արոտ, ամպ, անձրև, հեղեղ
Բարդ բառեր —
Ածանցավոր բառեր — մայրիկ, թացան, զարմացած

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 73.

Նախագիծ (Տասնորդական կոտորակներ)

Սահմանում։ Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:

Տասնորդական կոտորակի հայտարարները 10, 100, 100, 1000 … թվերից մեկն է։

Առաջադրանքներ։
1. Գրիր մի քանի հատ տասնորդական կոտորակներ։
10/10, 9/100, 20/1000, 900/10000, 99999/100000
2. Վերը գրած կոտորակներում  նշիր հայտարարները, ի՞նչ թվեր են։
10, 100, 1000, 10000, 100000
3. Գրիր մի քանի հատ անկանոն կոտորակներ, որոնց հայտարարը լինի՝ 10, 100, 1000 և այլն, դարձրու խառը թիվ, նշիր խառը թվի ամբողջ մասը, կոտորակային մասը։
52/10 — 5.2/10

205/100 — 2.5/100
1102/1000 — 1.102/1000
4. Գրիր այնպիսի կոտորակներ, որոնց հայտարարտ կարգային միավոր չէ (10, 100, 1000, …չէ) և համարիչը, հայտարարը բազմապատկելով միևնույն թվով, ստացիր տասնորդական կոտորակներ։
Օրինակ՝ ¼
հայտարարը կարգայաին միավոր չէ։
համարիչը, հայտարարը բազմապատկում եմ 25-ով, կստանանք տասնորդական կոտորակ։
¼=1×25/4×25=25/100
1/50=2/100

1/25 = 4/100
1/20 = 5/100
5. Առաջադրանք դասագրքից, կրկնողություն

-54/5
989/54



-4, -3, -2, -1
1, 2, 3, 4, 5

Posted in English 6

Shopping for clothes

Transcript

Shop assistant: Hello, can I help you?

Customer: I’m just looking, thanks.


Customer: Excuse me?

Shop assistant: Yes?

Customer: Where are the changing rooms?

Shop assistant: They’re over there. Behind you.

Customer: Thank you.


Customer: Hi. Excuse me again. Do you have this jumper in black?

Shop assistant: Yes, just a moment. What size do you need?

Customer: Extra small, please.

Shop assistant: Here you are.


Customer: How much is this?

Shop assistant: It’s £29.

Customer: Can I pay by credit card?

Shop assistant: Yes, you can. Of course.


Shop assistant: Would you like a bag for that?

Customer: Yes, please.

Task1

Task2

Posted in Մայրենի 6

Մայրենի, 6-րդ դասարան, 23.02.2023

Ողջույն: Երեկ փետրվարի 21-ին նշվում էր մայրենի լեզվի միջազգային օրը, որ ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն: Մայրենին այն է ինչով մենք մտածում ու խոսում ենք, ինչով խոսել են մեր ծնողներն ու կխոսեն մեր զավակները:

Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում: Ավելանում ու պակասում են բառեր, փոխվում են բառաձևեր․ լեզվակիրը պետք է հոգ տանի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասին, հետևի սեփական խոսքին:

Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից, բառապաշարը` հարուստ: Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում: Ընթերցասեր, անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է իր խոսքով, իր մտքով․ սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ՝ ավելի խորը ուսումնասիրող հայացքով, ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել:

Մտածող և շարունակ իրենք իրենց ճանաչող, զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին: Մարդուն շղթայում են տարիների` չհիմնավորվող, ամոթ բերող բարդույթները, հասարակության թելադրած կարծրատիպերը: Ամեն մի շղթա կոտրելով` մարդ սկսում է ավելի ազատ շնչել, ավելի սիրել ինքն իրեն:

Ինչպիսի՞ն եմ ուզում լինել, ինչու եմ ուզում այդպիսին լինել, որոնք են իմ ցանկությունները, որոնք են ինձ պարտադրված ցանկությունները: Այս հարցերը շարունակ մտածել են տալիս: Վերածվի՛ր ինքդ քեզ, ահա թե ինչն է կարևոր կյանքում: Հիշի’ր, որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում: Հետևի’ր խոսքիդ․ ին՞չ ասացիր, ինչպես ասացիր, ինչու ասացիր, հիմնականում ինչի շուրջ են քո զրույցները: Զրուցի՛ր քեզ հետ, զգա՛ մտքերիդ ընթացքն ու արագությունը:

Մտածելուց առաջ, թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածիր, թե ինչպիսին ես ուզում լինել դու․ չէ՞ որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես: Ինչպե՞ս ես ուզում ապրել, պատրաստ ես շարունակ զարգանալ, թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով: Քեզ դուր է գալիս տեղում մնալը, հարմարվելը մի վիճակի, թե անընդհատ առաջ շարժվելը: Ինչպե՞ս ես գնահատում հարազատներիդ, ինչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ինչն ես միշտ հասցնում բայց գուցե կուզենայիր չհասցնել: Քեզ լիքը հարցեր, լիքը մտորումներ:

Հետ պատասխան

Բարև ձեզ, ընկեր Մերի, ինչպե՞ս եք։ Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ կա մայրենիի միջազգային օր։ Այս տեքստում շատ հետաքրքիր, իմաստալից բառեր կային և իմաստուն նաշխադասություներ։ Ես սիրով կարդացի այս տեքստը և այսուհետ կհետևեմ իմ խոսքին ու իմ ասածին։

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 71.

  1. Գտեք  տրված  թվերի 4/3  մասերը .                                            

 ա)  63 — 84, բ)  222 — 296

 2. Գտեք   թիվը, եթե հայտնի է , որ  նրա
ա)  25  % — ը   հավասար է 115-ի = 460
բ)  10  % — ը   հավասար է   40-ի = 400

3.  Որոշեք , թե  առաջին թիվը  երկրորդի  քանի՞  % -ն  է  կազմում.
16-ը՝       64-ի, — 25%
30-ը՝      60-ի — 50%

4. 81  թիվը   բաժանեք  2 : 7  հարաբերությամբ:

18 , 63

5.  Գտեք թվերի միջին թվաբանականը.

60,  5,  11,  26,  123 = 45

6.   Հողամասի  ցանկապատի  երկարությունը  72 մ է:  Ցանկապատի  1/8  մասը ներկված է կարմիր գույնով,  1/6  մասը՝     կապույտով,  իսկ մնացածը՝ ծիրանագույնով:  Քանի՞ մետր է  ներկված  ծիրանագույնով:  

51

 7. Ուղղանկյան իրական չափերն են՝   երկարություն  64մ , լայնություն  50 մ:  Ի՞նչ պարագիծ  կունենա այդ ուղղանկյունը հատակագծում, եթե տրված է   մասշտաբը   1 : 100   -ի:

228 սմ


8. Օդի ջերմաստիճանը կիրակի օրը -6 ℃ էր: Երկուշաբթի օրը օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ 2° -ով ցածր էր, իսկ երեքշաբթի օրը 5° -ով բարձր, քան երկուշաբթի օրը: Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը երեքշաբթի օրը:

-3

Posted in Բնագիտություն 6

Չրերի օգտակար հատկությունները

Սալորը ունի շատ վիտամիներ, որոնք օգտակար են մարդկանց համար։ Սալորի մեջ կա, A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում և երկաթ): Բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆադեևայի խոսքով, սալորը աղիները մաքրելու հոյակապ միջոց է։ Նաև երբ, որ սալորը չարացնում են իր մեջ մնում է B վիտամինը։ Սալորաչիրն օգնում է կառավարել քաշը և ախորժակը, քանի որ հագեցվածության զգացում է առաջացնում:

Posted in Մայրենի 6

Մայրենի, 6-րդ դասարան, 8.02.2023

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպակաց  սարին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
  2. Կետադրել տեքստը:
    Հետևյալ առավոտ՝ նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով, կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում: Հյուրերը քայլեցին առաջ և ամեն բան ավելի տեսանելի դարձավ։

        3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտամոռ պատանին այդ գիշեր անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:
   5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք: