Posted in Մայրենի 5- րդ դասարան

ԹՎԱԿԱՆ

ԹՎԱԿԱՆ

Առաջադրանքներ՝

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
    հիթսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասուն վեց, վաթսունութ, իննսունյոթ, տասնհինգ, հիթսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինն։
  2. Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
    Բոլոր երկնիշ թվերը գրվում են միասին իսկ ոչ երկնշ թվերը առանձին։
  3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
    Տասն-
    քսան-
    երեսուն-երեք+սուն
    քառասուն-քառ+սուն
    հիսուն-հինգ+սուն
    վաթսուն-վեց+սուն
    յոթանասուն-յոտ+անասուն
    ութսուն-ութ+սուն
    իննսուն-ինն+սուն
  4. Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
    գոյական-մեծություն,մարդ,թիվ,վազք,մայրիկ,դուռ,դատավոր։
    ածական-մեծ,լավագույն,ամենաերկար,դաժան,վերջին,լուսավոր,սենյակ,դատար։
    թվական-չորրորդ,հինգ,երրորդ,հինգերորդ,
Posted in Մայրենի 5- րդ դասարան

Եղեգնուհին 2

Եղեգնուհին

Քո կարծիքով ինչու բոշան ուզեց Եղեգնուհու փոխարեն գնալ թագավորական պալատ։

Նկարագրիր բոշաին։

Դուրս գրիր բոլոր հերոսներին։

Սովորիր պատմել 2-րդ հատվածը։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Եղեգնուհին

Եղեգնուհին

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը։
    եղեգնուտ-վայր
    աներևույթ-չերևացող
    անմատչելի -ոչ մատչելի գնով:
    Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը։
  2. ա) Մի թագավոր էր ապրում աշխարհում։
    բ) Որոշեց որդուն ամուսնացնել։
    գ) Որդի ուզում էր ամուսնանալ, ոչ հորից, ոչ մորից ծնված աղջկա հետ և այլն։
    Թագավորը համաձայնվեց։
    Թագավորը ման եկավ ածխարհից աշխարհ։
    Նա տեսավ մի ծերունու։
    Ծեորունին ցույց տվեց եղեգների այգին։
    Այդ տեղ կարող է ծնվել մի աղջիկ ոչ հորից, ոչ մորից։
    Թագավորը լսեց իմաստունին։
    Նա գնաց եղեգների մոտ թագավորը ընտրեց մի եղեգ։
    Եղեգը կտրեց։
    Այն գցեց ջուրը ծնվեց աղջիկ։
    աղջիկը գետում մերկ էր։
    Թագավորը կանչեց ծառաներին։
    Այդ աղիջիկը թագավորի հարսն է լինելու։
  3.  Վերնագրիր  հատվածը։

«Անհավատալի աղջիկը»

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Իմ ստեղծած երկիրը

Ես ստեղծել եմ հակերների երկիր, քանի որ ես միշտ երազել եմ դառնալ հակեր։ Հակերների երկրում ոչ մի մի մարդ չկա, որ համակարգիչ չունենա։ Հակերները համակարգչային գողեր են, այսինքն նրանք համակարգչով մտնում են անծանոթ մարդու ցանց և գողանում, հետո այդ մարդուց պահանջում են 73 բիթքոյն։ Իմ երկրի հակերները միշտ փորձում են մի միմյանց ջարդել, բայց չեն կարողանում, քանի որ իմ երկրում ես սարքել եմ այնպես, որ ոչ մի մարդ չկարողանա իմ երկրի հակերներին ջարդել։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Հնարագետ ջուլհակը 2

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական և 5 գոյական։
Ածական-Հաջորդաբար,հասարակ,տարօրինակ,մութ,խորը։
Գոյական-Թագավոր,գիտնական,դերվիշ,հանելուկ,ջուլհակ։
3․ Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։
Թագավոր,ջուլհակ,դերվիշ,գիտնական
4․ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։
Հնարագիտություն
թագավոր-Թագ+ավոր(ածանաց)
կտավ-պարզ
կախարդական-կախարդ+ական(ածանց)
անմահական-ան+մահ+ական(ածանց)
գլուխ-պարզ
արհեստասեր-արհեստ+ա+սեր(բարդ բառ)
5․ Հատվածը սովորիր պատմել թագավորի անունից։
6․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

<<Ջուլհակը Խելացի>>

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Հնարագետ ջուլհակը

  1. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։
    Որովհետև թագավորի գիտնականները ժողովուրդի մոտ վախենալու բաներ էին ասում։
  2. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։
    Իմ կարծոքով դերվիշը մտածում էր, որ ինչի են այս մարդիկ այսպիսի խառնաշբորթի մեջ։
  3. Վերնագրիր հատվածը։
    «Վախեցած ժողովուրդը»
Posted in Մայրենի 5- րդ դասարան

Մայրենի 05․04․2022

Քույր-գեղեցիկ,խելացի,բարձրահասակ
եղբայր-սևահեր,ոժեղ,հետաքրքրասեր
մայր-գեղացիկ,սիրալիր,հոգատար
հայր-հնարամիտ,ուժեղ,իմաստուն
տատիկ-ծեր,հիվանդ,թույլ
պապիկ-ճաղատ,երիտասարդ,նիհար

Սրտային,անվախ,քարոտ,մայրական,երկնային,արևոտ,փայտյա,լեռնոտ,փողոցային,երկաթյա,օդային,ծաղկային,եղբայրական,ոսկյա,արծաթյա,ծովային,ամերիկական,ֆրանսիակակն,գեռմանական։

Լեռնային,խոտավետ,հավերժական,կենդանական,բարձր,վայրի,մուրուքավոր,անմատչելի,մշուշապատ։

Լայնահուն,հորդահոս,կարկաչուն,արագավազ,սառնորակ,զուլալ,տարբեր,ամենախորը,բարձր,կապույտ,գողտրիք,թափանցիկ,մաքուր,արևոտ,հանդարտ, հարուստ,գեղատեսիլ,ամենամեծը,սքանչելի,վճիտ։

Posted in Մայրենի 5- րդ դասարան

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    սովդաքար-առևտրական
    եշակ-գործ
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:
    Թագավորը-իմաստուն
    Վաճառականը-անխիղճ
    Գործակատար-խելացի
    Ծնողներ-միամիտ
  3. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր — թագավորը խելացի և հնարամիտ էր, քանի որ նա գլխի ընկավ ինչպես հարցը լուծել։
բ.  արդարադատ էր — նա արդարադատ էր, քանի որ նա տղային չկախեց, որովհետև տղան մեղավոր չէր և տղային տվեց վաճառականի ունեցվածքի կեսը
գ.  բարի էր — նա բարի էր, քանի որ տղային խղճաց և գործակատարին գումար տվեց

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Վաճառականը մեղավոր էր, քանի որ նա իր աշխատողին գումար չէր ուզում տար նա ագահ էր և խափեբա։
Արդարացրո՛ւ վաճառականին:
Վաճառականը մեղավոր չէր, քանի որ նրա գործակատարի հայրը գումար չէր պահանջում։

5. Մեղադրի՛ր գործակատարին :
Գործակատարը մեղավոր էր, քանի որ նա տերտերին ստել էր և ասել էր, որ իր տերը մեռել է։
Արդարացրո՛ւ գործակատարին:
Գործակատարը մեղաոր չէր, քանի որ աշխատել էր և իր փողներ ուզում։

Posted in Մայրենի 5- րդ դասարան, Իմ գրադարանը

Իմ կարդացած գրքի մասին

Ես այս արձակուրդներին կարդացել եմ Հարրի Փոթերը և փիլիսոփաըական քարը: Պատմվածքը մի տղայի մասին է ում անունը Հարրի Փոթեր է: Հարրի Փոթերը ապրում է խղճուկ մի կյանքով իր անտանելի մորաքրոջ ու նրա ամուսնու և նրանց ատելի որդու Դադլիի հետ, քնում է սանդուղքի տակի փոքրիկ խորդանոցում և իր կյանքի տասնմեկ տարիների ընթացքում ոչ մի անգամ ծննդյան տարեդարձ չի ունեցել: Սակայն ամեն ինչ փոխվում է, Հարրին փոստատար բվի միջոցով խորհրդավոր մի նամակ է ստանում: Նամակով նրան ուղարկում են մի հրաշալի վայր հոգվորթս կախարդանքի դպրոցը, որի գոյության մասին տղան երազել անգամ չէր կարող: Մնացածը կարդացեք գրքում: