Posted in Բնագիտություն 5-րդ դասարան

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնական տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:
  2. Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:
  3. Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:
  4. Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:
  5. Ինչի՞ արդյունքն է նստվածքային ապարների, տորֆի, ածխի, նավ­թի ե գազի, ինչպես նաե’ հողի առաջացումը:
  6. Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:
  7. Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:
  8. Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:
  9. Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ջրի շատ մեծ հոսքեր են անցնում բույսերով: 1 տոննա բուսական զանգ­ված առաջացնելու համար բույսերը պետք է կլանեն առնվազն 100 տոննա ջուր: Բույսերը կարող են կլանել երկրագնդի ջրոլորտի ամբողջ քանակը 10 մլն տարվա ընթացքում:

Թողնել մեկնաբանություն