Posted in Մայրենի 6

Մայրենի, 4.05.2023

Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:\

նվեր տվել — նվիրեել
բարձր արժեք — բաձրարժեք
ընծա բերել — ընծայել
ոսկուց ձուլած — ոսկեձուլ
ավարտին հասավ — ավարտեց
գարմանք ու հիացմունք առաջացրեց — հիացրեց
մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող — մարմարակերտ, նրբագեղ
մոռացության տալ — մոռանալ
Պատմություն գրողները — պատմիչ
ոճիրը գործողի — ոճրոգործ

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ — մատի չափ
կիսագունդ — կես գունդ
անհարթ — հարթություն չունեցող
անտեսանելի — ոչ տեսանելի
ինքնաշարժ — ինքնուրույն շարժվող
սկզբնական — սկիզբ ունեցող
արեմտաեվրոպական — Եվրոպայի արևմտյան մասը
աստղադիտարան — աստղերը դիտելու վայր
համաշխարհային — ամբող աշխարհով
հավասարաչափ — հավասար չափ

Թողնել մեկնաբանություն