Posted in Ֆիզիկա 7

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

Թողնել մեկնաբանություն