Posted in Ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմները այն սարքերն են, որոնք կարող են մեծացնել մարդկային ուժը: Օրինակ՝ լծակ, ճախրակ, թեք հարթություն, որլորան, պտուտակ:

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։

Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Եթե փորակի միջով գցված պարանը ձգված է և չի սահում ճախարակի վրայով, ապա ճախարակի վրա ազդում են միայն պարանի ձգման P և F ուժերը, որտեղ P-ն բեռի կշիռն է, F-ը` պարանին կիրառված ուժը: Այդ ուժերի կիրառման կետեր կարելի է համարել ճախարակի շրջագծի A և B կետերը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ Այն ունենք 6 անգամ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք:

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
Aօգ<Aլր

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

ՕԳԳ-ն չի կարող հավասար լինել, կամ ավելի մեծ լինել 100%-ց քանի որ, այն ինչպես և լրիվ աշխատանքի մի մասն է, և չի կարող գերազանցել այն կամ հենց 100%-ը լինել՞

Թողնել մեկնաբանություն