Posted in Ձմեռային Ճամբար - 2023

Հունվարի 16.
Ընդհանուր պարապմունք (Կարդալ, ծանոթանալ նախորդ շաբաթվա ամփոփ-հաշվետվությունը)
1.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
2.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)

1.Միքայելը թիվը բաժանում է 5-ի և 9-ի, այնուհետև ստացված մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա կարող է ստանալ։
1) 25   2) 27   3) 30   4) 32

2․ Ուղղաթիռը 1 վայրկյանում անցնում է 45 մ։ Ինչքա՞ն ժամանակում այդ ուղղաթիռը կանցնի 270 կմ։ 

1) 1 ժամ 40 րոպե
2) 1 ժամ 20 րոպե
3) 1 ժամ 30 րոպե
4) այլ պատասխան

 3.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 25-րդ աշխատանքային օրը։
1) երկուշաբթի
2) երեքշաբթի
3) չորեքշաբթի
4) հինգշաբթի 

4.Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Ուղղի վրա առաջացած այն հատվածների քանակը, որոնց ծայրակետերը նշված կետերն են, 30-ից շատ են, 40-ից՝ քիչ։ Քանի՞ կետ է նշված ուղղի վրա։ 

1) 7
2) 8
3) 9

 4) 10

5.Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 32 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 115 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
1) 17
2) 18
3) 19
4) 20

6.Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը 6-ից շատ է: Ամենաքիչը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
1) 37
2) 38
3) 39
4) 40

7.Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քանորդը 7 անգամ փոքր է բաժանարարից: Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին:
1) 7
2) 49
3) այլ պատասխան
4) 1

8. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի ∗-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի:
1) 15
2) 12
3) 27
4) 14 

9.Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի:
1) 24
2) 21
3) 12
4) 6

10. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:
1) 3
2) 6
3) 5
4) 12

11. 203 թիվը ներկայացրել են մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը:
1) 169
2) 167
3) 203
4) 202

12. Հայտնի է, որ Արամի և Արմենի տարիքների գումարին, եթե ավելացնենք նրանց տարիքների արտադրյալը, կստանանք 34: Որքա՞ն է նրանցից ավագի տարիքը:
1) 8
2) 7
3) այլ պատասխան
4) 6 

13. Նկարում պատկերված 3×3 չափսերի քառակուսու 9 վանդակներում 1; 3; 5; 12; 14; 16; 23; 25; 27 թվերը դասավորված են այնպես, որ բոլոր տողերում, սյունյակներում և անկյունագծերում գտնվող երեքական թվերի գումարները լինեն հավասար: Գտնել այդ գումարի արժեքը:


1) 40
2) 41
3) 42
4) 43

14. 1000-ը ներկայացրել են միմյանց հաջորդող 16 բնական թվերի գումարի տեսքով: Գտնել այդ գումարելիներից փոքրագույնի արժեքը:
1) 55
2) 54
3) 53
4) 52


3.Նախագիծ (Մի խումբ սովորողների հետ այցելություն Արևմտյան դպրոց -պարտեզ, մնացած սովորողները փնտրում են սեղանի մաթեմատիկական խաղեր և հրապարակում իրենց բլոգում, անհրաժեշտության դեպքում կարող են կատարել թարգմանություն)
Օրինակ՝ կարող եք փնտրել տեղեկություն մաթեմատիկական խաղի ՆԻՄ-ի մասին, ինչպես խաղալ, խաղի ինչ կանոն ունի և այլն։

Nim-ը խաղ է, որտեղ երկու խաղացող հերթով վերցնում են իրեր, որոնք բաժանված են մի քանի կույտերի: Մեկ քայլով մեկ կույտից կարելի է վերցնել ցանկացած քանակի իրեր (զրոյից մեծ): Խաղացողը, ով վերցնում է վերջին կետը, հաղթում է: Խաղի դասական տարբերակում կույտերի թիվը երեքն է։
4. Ռուսերեն
5. Կավ
6. Ամփոփում։

Թողնել մեկնաբանություն