Posted in Մայրենի

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

d0b1d5b4d5b0d5a5d680d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
    Զարմ-միևնույն ծնողներից
    դյուցազուն-Նույնն է
  2. Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինիզարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:
    կյանքի աշնան օրերը-կյանքի վերջին օրերը
    ծխի պես անցնել-արագ անցնել
    ամպոտ ոտներ-հեռվից եկած մարդ
    հոգին ավանդել-մահանալ
    իր կամքը լինի զարմով դյուցազուն-մի քայլով ցանկությունը կատարվի
    անմեռ մնալ-չմահանալ
  3. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
    Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
    Քառասուն տարի իշխում էր Սասուն.
    — Հասել էն կյանքիս աշնան օրերը,
    Շուտով սև հողին կերթամ ես գերի,
    Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
    Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
    Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
    Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
    Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
    Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
    Ու միտք էր անում հըսկան ծերունի։
  4. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
    Մհերը արդեն ծեր էր և ժառանգ չուներ ընդունեց առաջարկը
  5. Մհերի անունից պատմիր այս հատվածը:
    Ես քառասուն տարի է իշխում եմ Սասուն , ես շատ ուժեղ, քաջ թագավոր եմ և բոլորն ինձ սիրում են։ Բայց ես արդեն մեծացել եմ և ոչ մի ժառանգ չունեմ։ Հուր-հրեղենն ինձ առաջարկ արեց, որ ես կարող եմ որդի ունենալ, բայց այն դեպքում, եթե ես, մահանամ։ Ես այդ առաջարկն ընդունց։