Posted in Մայրենի

Ես մտածում եմ, որ …

Ես մտածում եմ, որ ինչով կարող եմ օգտակար լինել իմ Հայրենքին։
Այդ պատճառով ուզում եմ դառնալ ծրագրավորող,որպեսզի դարձնեմ իմ Հայրենիքի երկինքը
պաշտպանված և անվտանգ։Նպատակ ունեմ ստեղծել նոր համակարգեր,նոր ծրագրեր։

Posted in Ռուսերեն

Русский

АИСТ И СОЛОВЕЙ

… Было время, когда птицы не умели петь.
И вдруг они узнали, что в одной далёкой стороне живёт старый, мудрый человек, который учит музыке. Тогда птицы послали к нему аиста и соловья.
Аист очень торопился. Ему не терпелось стать первым в мире музыкантом.
Он очень спешил. Вбежал к мудрецу и даже в дверь не постучался, не поздоровался со стариком и изо всех сил крикнул старику прямо в ухо:
– Эй, старикан! Ну-ка, научи меня музыке!
Но мудрец решил сначала научить его вежливости. Он вывел аиста, постучал в дверь и сказал:
– Надо делать вот так.
– Всё ясно! – обрадовался аист. – Это и есть музыка?
Аист улетел, чтобы поскорей удивить мир своим искусством.
Соловей на своих маленьких крыльях прилетел позже. Он робко постучался в дверь и поздоровался. Он сказал, что ему очень хочется учиться музыке.
Мудрецу понравилась приветливая птица. И он обучил соловья всему, что знал сам.
С тех пор скромный соловей стал лучшим в мире певцом.
А глупый аист умеет только стучать клювом. Да ещё хвалится и учит других птиц:
– Эй, слышите? Надо делать вот так, вот так! Это и есть настоящая музыка! Если не верите, спросите старого мудреца.

ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

  1. Прочтите предложения, в которых описывается поведение аиста.
    Он очень спешил. Вбежал к мудрецу и даже в дверь не постучался, не поздоровался со стариком и изо всех сил крикнул старику прямо в ухо:– Эй, старикан! Ну-ка, научи меня музыке!
  2. Почему мудрецу понравился соловей?
    Соловей робко постучался в дверь и поздоровался. Он сказал, что ему очень хочется учиться музыке.
  3. Научился ли соловей петь?
    Мудрец обучил соловья всему, что знал сам.С тех пор скромный соловей стал лучшим в мире певцом.
  4. Чему мудрец решил научить аиста?
    мудрец решил сначала научить его вежливости. Он вывел аиста, постучал в дверь и сказал:– Надо делать вот так.
  5. Почему аист не поёт, а только стучит клювом?
    Аист не поет, потому что он очень не вежливый
  6. Кто из персонажей сказки вам понравился? Почему?
    Мне понравился соловуй, хотя был очень терпеливым »
  7. Каких правил общения не придерживался аист?
    Соловуй был терпелив, а аист был нет
  8. Каким был аист, а каким – соловей?
Posted in Անգլերեն

English

Նախադասությունները գրեք անցյալ ժամանակաձևով/ կանոնավոր բայեր/:

Վարժություն 1

  1. Children  (dress) quickly.
    Children  (dressed) quickly.

2.    I  (help) my mother in the kitchen.
I  (helped) my mother in the kitchen.

3.    We  (walk) in the park.
We  (walked) in the park.

4.    They  (wash) their clothes in the bathroom.
They  (washed) their clothes in the bathroom.

5.    We  (watch) an interesting film.
 We  (watched) an interesting film.

6.    Students  (work) in the garden.
Students  (worked) in the garden.

7.    Guna  (play) basketball.
Guna  (played) basketball.

8.    The girl  (skip) very fast.
The girl  (skiped) very fast.

   9. It  (rain) a lot.
It  (rained) a lot.

10.    Henry  (ski) down the hill.
Henry  (skied) down the hill.

Վարժություն 2

1.     We  (wait) for you.
We  (waited) for you.

2.    Ervin  (fix) the bike.
Ervin  (fixed) the bike.

3.    The girl  (clean) the house.
 The girl  (cleaned) the house.

4.    We  (search) for information.
 We  (searched) for information.

5.    They  (work) in the morning.
They  (worked) in the morning.

6. She  (promise) to help.    
She  (promiseed) to help. 

7. They  (ski) in winter.
They  (skied) in winter.
     8. I  (look) through the window.   
I  (looked) through the window.  

  9. You  (listen) to music. 
You  (listened) to music. 
     10.    She  (wash) the cups and the plates
 She  (washed) the cups and the plates

Posted in Մայրենի

Հայոց աշխարհիկ․․․ ի՜մն ես

Հայոց աշխարհիկ․․․ ի՜մն ես․ Կարդում ենք Աշոտ Բլեյանի օրագիրը
Անծանթ բառեր և Հետաքրքիր բառեր

Էսթետիկ-գեղագիտական
Ինքնաբուխ-ինքն իրեն բխող
Ինքնարտահայտություն-ինքն իրեն
Աշոտ Բլեյանը շատ է օգտագործում է ինքն իրեն բառը։

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը»

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա Գ հատվածը և կազմիր հարցեր այդ հատվածի վերաբերյալ
    Որտե՞ղ է գտնվում Չախ-Չախ թագավորի տունը։
    Ու՞մ պալատը դարձավ Չախ-Չախ թագավորի պալատը։
    Ո՞վ էր հարսանիքի քավորը։
  2. Հատվածը սովորիր պատմել:
  3. Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:
     նախիր-Պարզ
    ընդարձակ- Բարդ բառ
    աղուհացը-Բարդ բառ
    փոշի -Պարզ
    ոսկեզօծ-Բարդ բառ
    կարգադրություններ-Բարդ բառ
    էսօր-Պարզ
  4. Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:
    Չախ-Չախ թագավոր-միամիտ
    Աղվես-խորամանկ
    Թագավորը-միամիտ
    Թագուհի-միամիտ
  5. Հնձվորներից մեկը տուն գալով, ինչպե՞ս կպատմի կնոջը պատահածի մասին:
    Բարի օր կին ջան։Այսօր երբ արտը հնձում էի,մի աղվես եկավ և ասաց ,որ թագավորը շատ է բարկացել Շահ-Մար թագավորի վրա։Աղվեսը ասաց,որ այդ արտերը Չախ-Չախ թագավորի արտերն են։
Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Համերգ

tumanyan

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
    շաչել-սուլոցի նման սուր ձայն հանել
    ժիր-աշխույժ
    ունկնդիր-լսող
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
    Իմ կարծքով բանաստեղծությունը կոչվում է <<Համերգ>>, քանի որ գետակը տարբեր ձայներեր հանում,որոնք նման էին երաշտական գործիքի:
  3. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
    Վտակը ժայռից ներքև է թռչում,
    Թափ առած ընկնում քարերի գլխին,
    Զարկում ավազին, շաչում է, ճչում,
    Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
  4. Նկարիր այդ քառատողը:
Posted in Uncategorized

Փետրվարի 8

Ֆլեշմոբի խնդրի լուծումը

Աղյուսակի դատարկ վանդակներում  եղած պատկերներից տեղադրիր այնպես, որ յուրաքանչյուր տողում  և սյունակում լինեն չորս տարբեր պատկերներ: Ի՞նչ պատկեր կլինի առաջին տողի ձախ վանդակում:

Լուծում:

Վանդակներում նկարենք պակասող պատկերները կարմիր գույնով, տե՛ս նկարը:

Առաջին տողի ձախ վանդակում  շրջանագիծ է:

Պատասխան՝ շրջանագիծ:

Posted in Uncategorized

Փետրվարի 10

1.Գրեք հետևյալ թվերը թվանշաններով՝

  •  հարյուր  հազար-100000
  •  միլիոն-1000000
  •  տասը հազար-10000
  • հարյուր միլիոն-10000000
  •  միլիարդ-1000000000
  •  տասը միլիոն-1000000
  •  հարյուր միլիարդ-100000000000
  •  տասը միլիարդ մեկ-10000000001

2. Գրեք որևէ

ա) երկնիշ, բ) եռանիշ, գ) քառանիշ, դ) յոթանիշ

թիվ:

3. Բնական թվերի շարքից դուրս գրեք առաջին և վերջին

ա) երկնիշ, բ) եռանիշ, գ) քառանիշ թվերը:

4. Քանի՞ ա) միանիշ,  բ) երկնիշ, գ) եռանիշ թիվ կա:

5.Հաշվեք.

ա) (48 + 36) ։ 2=

բ) (16 + 20) ։ 4=

 գ) (50 + 120) ։ 5=

 դ) (484 + 426) ։ 2=

 ե) (840 − 488) ։ 4=

 զ) (963 − 690) ։ 3=

 է) (990 + 99) ։ 9=

6.Ի՞նչ թվանշան պետք  է տեղադրել  աստղանիշի փոխարեն, որ ստացված թիվը բաժանվի 9-ի.

ա) 4*, բ) 5*, գ) 85*, դ) 738*, ե) 6*7, զ) 7*2, է) 24*0, ը) 2090*:

7.Նշեք տրված թվի բոլոր բաժա նարար ները.

 ա) 2, բ) 6, գ) 12, դ) 16, ե) 18: