Posted in Մայրենի 5- րդ դասարան

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ ամենասիրելի վայրը կրթահամալիրի գրադարանն է:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ամենալավ ընկերը Տիգրան Բարսեղյանն է։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այս տարվա իմ ամենա սիրելի նախագիծը հանրային աուդիտն է, որովհետև ես սիրում եմ բլոգավարություն։ Ահա հղումը։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ես կարդացել եմ, Հարրի Փոթերր առաջին և երկրորդ մասերը, հայկական կոմիքս Վիշապ և Չարլին և շոկոլադի ֆաբրիկան։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ ամենասիրելի այս տարվա բանաստեղծությունը «Ինչ որ լավ է» բանաստեղծությունը։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ այս տարվա ամենասիրելի առարկան մաթեմատիկան է, որովհետև ես սովորել եմ հետաքրքիր թեմաներ։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ես ավելի լավ տիրապետում եմ Ռուսերեն լեզվին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Իմ հաջող նյութերից մեկը «Իմ ստեղծած երկիրը» նախագիծն է։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Այս տարի ես մասնակցել եմ երկու ճամփորդության, Եղիշե Չարենցի տուն թանգարան և Շենգավիթ թանգարան։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ամենասիրած օրը շաբաթ օրն է։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Իմ ամենաչսիրած օրը երեքշաբթի օրն է։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ ամենահետաքիր նյութը «Իմ ստեղծած երկիրը», որովհետև ես սիրում եմ գրել պատումներ իմ հորինած տարբերակով։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ես 6-րդ դասարանում ավելի շատ կճամփորդեմ։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ես Միջին դպրոց գնալուց կհիշեմ իմ բոլոր դասատուներին։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Իմ կարծիքով Միջին դպրոցում շատ աղմուկ է լինելու, քանի որ այնտեղ գալիս են բոլոր հինգերորդ դասարանցիները։

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Իմ կարծիքով Միջին դպրոցում կա մարմարյա սրահ, իսկ Արևելյան դպրոցում չկա։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ես ուրախ չեմ, որ տեղափոխվում եմ Միջին դպրոց, քանի որ ես չեմ սիրում աղմուկ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:՛

Ես գալիս եմ դպրոց որպեսզի սովորեմ։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ես կավելացնեի՝ Դու կուզենաս մնաս Արևելյան դպրուցում թե ոչ։

Թողնել մեկնաբանություն