Posted in Uncategorized

Բառերի տեսակները ըստ կազմության

Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ և բաղադրյալ:
Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…

Բաղադրյալ բառերը ըստ կազմության լինում են բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…

Առաջադրանքներ՝

1.Բառերը բաժանիր բաղադրիչների, ապա նշիր տեսակը ըստ կազմության՝  Ամառային-ամառ+ային-ածանցավոր բառեր
Հուշանվեր-հուշ+ա+նվեր-բարդ բառ
Ակնոց-ակն+ոց-ածանցավոր բառ
Կարիճ-պարզ բառ
Արկղ-պարզ բառ
Տարեկան-տարի+ական ածանցավոր բառ
Ամսական-ամիս+ական ածանցավոր
Ձեռագիր-ձեռ+ա+գիր բարդ բառ
Հնչյունաբանական-հնչյուն+ա+բան+ական-բարդ ածանցավոր
Մայրաքաղաքային-մայր+ա+քաղաք+ային-բարդ ածանցավոր
Ձկնորս-ձուկ+որս-բարդ բառ
վախկոտ-վախ+կոտ ածանցավոր բառ
ժողով-պարզ բառ
տնային-տուն+ային ածանցավոր բառ
ամառանոց-ամառ+անոց
անվաչմուշկ-անիվ+չմուշկ բարդ բառ
բարձր-պարզ բառ
կառապան-կառք+պան
որսորդ-որս+որդ
պատուհան-պատ+ու+հան

Օրինակ՝ ամառ+ային-ածանցավոր բառ

2.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝ գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:

Բանջարանոց-բանջար+անոց
աշակերտ-չի բաժանվում
աշակերտական-աշակերթ+ական
զլխավոր-գլուխ+ավոր
կարմիր-չի բաժանվում
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
հյուր-չի բաժանվում
հարստություն-հարուստ+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-չի բաժանվում

3.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ 
այսօր-այս+օր բարդ բառ
աշխույժ-պարզ բառ
մայրաքաղաքային-մայր+ա+քաղաք+ային ածանցավոր բառ
ականջօղ-ականջ+օղ բարդ բառ
հառաչանք-հառաչել+անք ածանցավոր
անտուն-ան+տուն ածանցավոր բառ
աղբ-պարզ բառ
կարգապահություն-կարգ+պահել+ություն ածանցավոր բառ

Թողնել մեկնաբանություն