Posted in Մայրենի

Բառագիտություն

Արմատ և ածանց

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ-ամոթ+ան
ամպոտ-ամպ+ոտ
քարոտ-քար+ոտ
օդային-օդ+ային
դժգոհ-գոհ+դժ
հեռավոր-հեռու+ավոր
բարություն-բարի+ություն
գրավոր-գիր+աոր
անորոշ-որոշ+ան
տհաճ-տ+հաճույք

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարող
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար-քարոտ,քարանձավ
հող-հողամաս,հողամերձ
դաս-դասարան,դասընկեր
տուն-տնամերձ,անտուն
երկար-երկարավուն,երկարաոտ
հերոս-հերոսամարտ,հերոսություն
սխալ-տառասխալ,սխալմունք

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր-գունավոր,գծավոր
ուրդ-արձակուրդ,ժողովուրդ
որդ-լողորդ,գնորդ,հեծանորդ
ական-հիմնական,ածական,մարտական
արան-լոգարան,գործարան,գրադարան,հանդերձարան,դասարան
անք-աշխատանք,զարմանք,չարչարանք
ավուն-ծաղկավուն,դեղնավուն,կլորավուն,երկարավուն

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:
որդ

6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետակ, անբիծ, քարափ, ծով, ձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:
գետակ-գետ+ակ
անբիծ-ան+բիծ
քարափ-քար+ափ
ծով-չի բաժանվում
ձոր-չի բաժանվում
դասարան-դաս+արան