Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
շաչել-սուլոցի նման սուր ձայն հանել
ժիր-աշխույժ
ունկնդիր-լսող - Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
Իմ կարծքով բանաստեղծությունը կոչվում է <<Համերգ>>, քանի որ գետակը տարբեր ձայներեր հանում,որոնք նման էին երաշտական գործիքի: - Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։ - Նկարիր այդ քառատողը: