Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու ՝կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    Իմ կարծիքով բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը, որ հողմ ամպերին անընդհատ դես ու դեն էր քշում։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;
    Իմ կարծիքով ես կընտրեի սև ու սպիտակ գույները, քանի որ բանաստեղծության մեջ քամի է, փոշի է, սև ու սպիտակ գույներն ավելի համապատասխան կլինեն։
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    Գլխաոր իմստը
    Ու անդադար գնում էին՝
    Քշված հողմի կատաղությամբ,
    Իրար կպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սև ամպ…
    այս տողերում է, քանի որ ամպերը անբաժան էին։
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Անբաժան ամպերը։
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
    Ցուրտ է։ Դրսում ուժեղ քամի, փոթորիկ էր։Երկու ամպեր իրար ձեռք բռնած գնում էին քամու ետևից։Քամին նրանց չէր կարողանում բաժանել։ Նրանք երկու կպած ամպեր էին, երկու անբաժան ընկերներ։