Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Համերգ

tumanyan

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
    շաչել-սուլոցի նման սուր ձայն հանել
    ժիր-աշխույժ
    ունկնդիր-լսող
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
    Իմ կարծքով բանաստեղծությունը կոչվում է <<Համերգ>>, քանի որ գետակը տարբեր ձայներեր հանում,որոնք նման էին երաշտական գործիքի:
  3. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
    Վտակը ժայռից ներքև է թռչում,
    Թափ առած ընկնում քարերի գլխին,
    Զարկում ավազին, շաչում է, ճչում,
    Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
  4. Նկարիր այդ քառատողը:

Թողնել մեկնաբանություն